Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

«Հ3 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲՆ վերանվանվել է

Այսօր՝ մարտի 18-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում ունենալով վեց հարց՝ «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ», «ԱՐԱՆԵԱ», «ՅՈՒՔՈՄ» և «ՏԵԼԵՄԱՔՍ ՏԻՎԻ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու, «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» (նախկին անվանումը՝ «Հ3» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ») ՓԲ ընկերության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման հայտի վերաբերյալ:

Ուսումնասիրելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել բոլոր դիմումների պահանջները:

Բավարարվել է նաև «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» (նախկին անվանումը՝ «Հ3» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ») ՓԲ ընկերության հեռուստածրագրի եթերային հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման հայտը, որի արդյունքում հեռուստաընկերությունը այսուհետ հանդես կգա նոր անվանմամբ:

Հրատարակված է : 03/18/19 <<Վերադառնալ
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ