Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Նորություններ

Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների 46-րդ աշնանային նստաշրջան
2017թվականի հոկտեմբերի 11-ից 14-ը Վիենայում տեղի է ունեցել Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների 46-րդ աշնանային նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակությունը: Նստաշրջանին մասնակցում էին ավելի քան 130 մասնակիցներ, որոնց թվում էին տարբեր երկրների հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլոք:  
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի համաձայն հրապարակվում է թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման թիվ 1-18 մրցույթների մասնակիցների ցանկը:      «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերի  և 62-րդ հոդվածի 1-ին մասի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 28-ի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշման դրույթների համաձայն  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակում է թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման  լիցենզավորման 18 մրցույթների մասին տեղեկատվությունը: Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 47-րդ հոդվածի 8-10-րդ մասերի, 48-րդ հոդվածի և 62-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2017թ. հունիսի 30-ին հայտարարել է թվային հեռարձակման ցանցի միջոցով ռադիոծրագրերի հեռարձակման լիցենզավորման  տասնութ մրցույթ:  Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակությունը ս/թ մայիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի հետ: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ: Այսօր հայտնի դարձան  2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի սակագները :
Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 44-րդ նստաշրջանը Երևանում: (Ֆոտոշարք)
Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 44-րդ նստաշրջանը Երևանում: (Ֆոտոշարք)
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵԼԵՆ ՔՐԵՅԳԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի նախագահ Սելեն Քրեյգի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 19-21-ը Երևանում պլատֆորմի 44-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի  (EPRA)  44-րդ նստաշրջանը Երևանում:
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ և աջակցությամբ, հոկտեմբերի 20-ին և 21-ին Երևանում անց է կացվում Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 44-րդ նստաշրջանը, որին մասնակցում են  40 երկրներից  հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհուրդի, Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ  և այլոք:
ՀՌԱՀ-ի պատվիրակությունը EPRA-ի 43-րդ նստաշրջանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակությունը 2016 թվականի մայիսի 25-ից 27-ը  մասնակցել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) անդամների  43-րդ գարնանային նստաշրջանին: Նստաշրջանին մասնակցել են ավելի քան 180 մասնակիցներ, որոնց թվում եղել են տարբեր երկրների հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցիչներ և այլոք:
Հանդիպում ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջև
Մայիսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ  հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջև:
Բակո Սահակյանը և Գագիկ Բունիաթյանը քննարկել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր
ԼՂՀ-ի Նախագահ` Բակո Սահակյանը, մայիսի 6-ին ընդունել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին:
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.2-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 29-ի թիվ 35-Ա որոշումը՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ:
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ