Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Ռոլանդ  Շառոյան

Ռոլանդ Շառոյան

ՀՌԱՀ անդամ

ՀՌԱՀ անդամ է նշանակվել ՀՀ Նախագահի 2016թ. դեկտեբերի 15-ի ՆՀ-1174-Ա հրամանագրով

Ծնվել է 1952թ. օգոստոսի 11-ին, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում:

1969 - 1974թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում և ստացել ժուռնալիստի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1975-1976թթ. Հեռուստաֆիլմերի «Երևան»  ստուդիայի  տնօրեն:

1976-1977թթ. Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի   երիտասարդական հաղորդումների գլխավոր  խմբագիր:

1977-1986թթ. «Ծիծեռնակ»  ամսագրի խմբագիր:

1986-1994թթ. «Գարուն»  ամսագրում արձակի բաժնի վարիչ:

1993թ. առ այսօր հիմնադրել և խբագրել է «մարզաշխարհ» թերթը:

1998-2003թթ. ՀՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար:

2003-ից  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ: 

2004-2009թթ. Ատաքին գործերի նախարարությունում, որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ:

Այլ տվյալներ`

1982թ. Հայաստանի գրողների միության և ժուռնալիստների միության անդամ:

1986թ. Հայաստանի գրողների միության և «Գարուն» ամսագրի մրցանակակիր: Մանթաշովի անվան շքանշանակիր:

1987թ. Գրականության և ժուռնալիստիկայի ասպարեզում մրցանակի դափնեկիր:

2003թ. Գրականության և արվեստի ասպարեզում «Վահագն» մրցանակի դափնեկիր:

2004թ. Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո շքանշանակիր, ՀՀ սպորտի վաստակավոր աշխատող:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիր:

Ամստերդամի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր:

ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր:

1979թ.-ից առ այսօր հրատարակվել են վիպակների, պատմվածքների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների ժողովածուներ և այլ ուսումնական ձեռնարկներ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա, երեք թոռ:

Հասցե: 0009, Երևան,Իսահակյան 28 Ֆաքս: (37410) 528371
Հեռախոսահամար: (37410) 528370 Էլ. փոստի:
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ