Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Դավիթ  Ամալյան

Դավիթ Ամալյան

ՀՌԱՀ անդամ

ՀՌԱՀ անդամ է նշանակվել 2017թ. հունիսի 8-ի ՆՀ-481-Ա հրամանագրով

Ծնվել է 1974թ. փետրվարի 1-ին Երևան քաղաքում:

1990 – 1993թթ. – Սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժնում:

1993-1998թթ. – Սովորել և ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողնվագարանների բաժնում:

Աշխատանքային գործունեություն

 1994-1999թթ. - «Ելին ի Բոցոյն» խորագրով համերգային հուշ երեկոների կազմակերպիչ` նվիրված զոհված ազատամարտիկներին:

2000թ. - Երևանի քաղաքապետարանի Երևանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն:

2002թ.-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է հեղինակային` «Արծվաբույն» խորագրով պիեսը:

2004թ.-ին թողարկել է առաջին «Հոգու հնչյուն» ձայնասկավառակը։

2004-2011թթ. ունեցել է 4 հեղինակային մենահամերգ։ Հեղինակել է շուրջ 80 երգ, որոնց մեծ մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա։

2014թ.-ից «Միքսարտ» ՍՊԸ տնօրեն:

Այլ տվյալներ`

1990-1994թթ. մասնակցել է Արցախյան պատերազմին` «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ 4-րդ» գումարտակի, այնուհետև «5-րդ բրիգադի» զորամիավորումներում:

2001թ. - «Սայաթ-Նովա» երգի համահայկական մրցանակաբաշխության ժողովրդա-գուսանական անվանակարգի գլխավոր մրցանակ:

«Մայրական երախտագիտություն» մեդալ

ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ

ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ

2011թ. ՀՀ վաստակավոր արտիստի պետական կոչում:

Ամուսնացած է ունի 2 որդի:


Հասցե: 0009, Երևան,Իսահակյան 28 Ֆաքս: (37410) 528371
Հեռախոսահամար: (37410) 528370 Էլ. փոստի:
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ