
Գագիկ Բունիաթյան
ՀՌԱՀ նախագահ
ՀՌԱՀ անդամ է նշանակվել ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 3-ի հրամանագրով՝ 6 տարի ժամկետով:
ՀՌԱՀ անդամ է նշանակվել ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 3-ի հրամանագրով՝ 6 տարի ժամկետով: 2013 թ. մայիսի 7-ի ՀՌԱՀ նիստում ընտրվել է ՀՌԱՀ նախագահ:
Ծնվել է 1969թ. հուլիսի 26-ին, Երևանում:
1976-1986թթ. սովորել է Երևանի թիվ 164 միջնակարգ դպրոցում:
1986թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1992թ.՝ ստանալով ինժեների որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1985թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է Երևանի «Սելենա» գործարանի տնտեսական բաժնում՝ որպես առաջին կարգի բանվոր:
1987-1988թթ. հանդիսացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ ակումբի պրոդյուսերը եւ ղեկավարը:
1991թ. հուլիս-նոյեմբեր ամիսներին աշխատել է Հայաստանի երիտասարդ կազմակերպությունների կոմիտեում՝ ռեֆերենտի պաշտոնում:
1991-1995թթ. ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի «Ուրախների եւ հնարամիտների» ակումբը:
1992-1994թթ. եղել է «Ուրախների եւ հնարամիտների» ակումբի ԱՊՀ հավաքականի տնօրենը:
1991-1995թթ. ղեկավարել է «Շարմ» ընկերության հիմնադիրների խորհուրդը:
1994թ. նշանակվել է «ԱՄԻԿ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր:
1995-1996թթ. աշխատել է Երևանի երիտասարդական պալատում՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում:
1996թ. աշխատանքի է անցել ՀՀ տեղեկատվության նախարարության «Հայաստանի հեռուստաընկերություն» պետական ձեռնարկությունում՝ զբաղեցնելով «Առաջին ծրագրի» տնօրինության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:
1997-1999թթ. ղեկավարել է «Հայաստանի հեռուստաընկերություն» պետական ձեռնարկության կոմերցիոն ծրագրերի բաժինը:
1999-2010թթ. ղեկավարել է «Շարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը 2002 թվականից հեռուստատեսային եթերում ներկայացել է որպես «Հայ ԹիՎի» հեռուստաալիք:
2002-2010թթ. հանդիսացել է նաեւ «Հայ ԹիՎի» հեռուստաալիքի ղեկավար:
2010թ. սեպտեմբերի 7-ին նշանակվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության գլխավոր պրոդյուսեր, իսկ 2010թ. սեպտեմբերի 29-ին նշանակվել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում աշխատել է մինչեւ 2013թ. ապրիլի 25-ը:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Հասցե: | 0009, Երևան,Իսահակյան 28 | Ֆաքս: | (37410) 528371 |
Հեռախոսահամար: | (37410) 528370 | Էլ. փոստի: | gagikbuniatyan@tvradio.am |