Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում բարեփոխումների համալիր ծրագիր իրականացնելու անհրաժեշտություն առաջացավ, որը հիմք ստեղծեց այդ ոլորտի գործունեության կարգավորման եւ հետագա զարգացման համար:

Նկատի առնելով հեռուստատեսության առանձնահատուկ դերն ու նշանակությունը, հասարակական կարծիքի ձևավորման վրա ունեցած հսկայական ազդեցությունն, ինչպես նաեւ հայրենական և սեփական արտադրության հաղորդումների պահանջարկը` որոշվեց մշակել եթերային նոր քաղաքականություն՝ ապահովելով հեռուստաեթերի թեմատիկ բազմազանությունն ու լուսաբանման բազմակողմանիությունը:

Կարևորվեց հեռուստատեսության և ռադիոյի դերը հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական  տեղեկատվության մատչելիության ապահովման, համամարդկային արժեքների տարածման գործում: Որպես առաջնահերթություն նշվեց հեռուստառադիոընկերությունների ազատ գործելու և արտահայտվելու իրավունքի, ինչպես նաև հասարակության օբյեկտիվ ու անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքի պաշտպանությունը:

Խնդիր դրվեց հստակեցնել հեռուստառադիոընկերությունների կարգավիճակը, կանոնակարգել դրանց հիմնադրման, լիցենզավորման, ղեկավարման կարգը, գործունեության ընթացքում ծագող հարաբերություններն, իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը:

Խնդիր դրվեց նաև առավել թափանցիկ դարձնել հեռարձակման արտոնագրի տրամադրման գործընթացն՝ ապահովելով հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունն, անկախությունն ու բազմազանությունը:

Այս խնդիրների ու մտադրությունների իրագործման նպատակով 2001թ. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը՝ գործադիր գործառույթներ իրականացնող եւ կարգավորող պետական անկախ մարմինը:

Հանձնաժողովի առաջին կազմը նշանակվել է 2001 թվականի մարտի 19-ին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆՀ-839 հրամանագրով:
Հանձնաժողովը բաղկացած է ութ անդամից. անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից՝ վեց տարի ժամկետով: 
Հանձնաժողովի կողմից իրականացվող հիմնական գործառույթներին կարող եք առավել մանրամասն ծանոթանալ՝ այցելելով  ՀՌԱՀ-ի կայքի «Օրենքներ» բաժին:
 

ՀՌԱՀ անդամներ

Գագիկ Բունիաթյան

Գագիկ Բունիաթյան

ՀՌԱՀ նախագահ

ՀՌԱՀ անդամ է նշանակվել ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 3-ի հրամանագրով՝ 6 տարի ժամկետով:

Կորյուն Առաքելյան

Կորյուն Առաքելյան

ՀՌԱՀ անդամ

ՀՌԱՀ անդամ է նշանակվել ԱԺ 2009 թ. դեկտեմբերի 9-ի ԱԺՈ-179-Ն որոշմամբ

Հայկ Քոթանյան

Հայկ Քոթանյան

ՀՌԱՀ անդամ

ՀՌԱՀ անդամ է նշանակվել ԱԺ 2009 թ. դեկտեմբերի 9-ի ԱԺՈ-182-Ն որոշմամբ

Տիգրան  Հակոբյան

Տիգրան Հակոբյան

ՀՌԱՀ անդամ

ՀՌԱՀ անդամ է նշանակվել ԱԺ 2016 թ. սեպտեմբերի 15-ի ԱԺՈ-014-Ա որոշմամբ

Արմեն Մկրտչյան

Արմեն Մկրտչյան

ՀՌԱՀ անդամ

ՀՌԱՀ անդամ է նշանակվել ԱԺ 2009 թ. դեկտեմբերի 9-ի ԱԺՈ-181-Ն որոշմամբ

Վլադիմիր  Օհանյան

Վլադիմիր Օհանյան

ՀՌԱՀ անդամ

ՀՌԱՀ անդամ է նշանակվել ՀՀ Նախագահի 2011թ. մայիսի 12-ի ՆՀ-82-Ա հրամանագրով

Ռոլանդ  Շառոյան

Ռոլանդ Շառոյան

ՀՌԱՀ անդամ

ՀՌԱՀ անդամ է նշանակվել ՀՀ Նախագահի 2016թ. դեկտեբերի 15-ի ՆՀ-1174-Ա հրամանագրով

Աշխատակազմ

Աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում` այն համալրվում է«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, որոնց մասին կարող եք տեղեկանալ`այցելելով  http://csc.am/ կայքը:

ՀՌԱՀ նիստեր

  • Սույն թվականի նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու ՀՌԱՀ-ի հերթական նիստը, որտեղ քննարկվելու են հետևյալ  հարցերը`

    1.       «ԱՐԱՆԵԱ» ՍՊ ընկերությանը ոչ սեփական հեռուստածրագիր վերահեռարձակելու թույլտվություն տալու վերաբերյալ:

    2.    «ՆՈՐ ԴԱՐ, ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿ» ՍՊ ընկերությանը հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու համար հատկացված կապուղին փոխելու վերաբերյալ:

    3.      «ՏԱՎՈՒՇ-ՏՎ» ՍՊ ընկերությանը վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:

    11/24/14
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ