ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու համար

Կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում, հիմնադիր փաստաթղթերի պատճենները, բիզնես ծրագիր, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին և տեղեկանք` դիմումում նշված սփռման տարածքում բնակարանների թվի մասին: