ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ի՞նչ կարգ է սահմանված հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում վերահեռարձակում իրականացնելու համար

Հյուրանոցներում, հյուրանոցային համալիրներում, հանգստյան տներում և նմանատիպ վարձակալական հիմունքներով հաստատություններում, որտեղ առկա է ութ կամ ավելի հեռուստացույց, վերահեռարձակում կարող է իրականացվել միայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ծանուցում ներկայացնելուց հետո: Ծանուցման մեջ պետք է նշվեն այն հեռուստածրագրերի անվանումները, որոնք ծանուցում ներկայացնողը պատրաստվում է վերահեռարձակել, ինչպես նաև անհրաժեշտ է ներկայացնել նշված հեռուստածրագրերի իրավատերերի հետ կնքված պայմանագրերի պատճենները: