ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ի՞նչ ընթացակարգով է տրվում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան

Կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան տրվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 60-օրյա ժամկետում: