ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ի՞նչ ընթացակարգով է կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող ընկերություններին տրվում ոչ սեփական հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման թույլտվությունը

Ոչ սեփական հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման թույլտվությունը տրվում է դիմումը և վերահեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերը (պայմանագրեր, համաձայնագրեր և այլն) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ներկայացնելուց հետո՝15-օրյա ժամկետում: