ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ի՞նչ ընթացակարգով է կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող ընկերություններին տրվում սեփական արտադրության հեռուստառադիոծրագրերի հեռարձակման թույլտվություն

Սեփական արտադրության հեռուստառադիոծրագրերի հեռարձակման թույլտվությունը տրվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (ընկերության հիմնադիր փաստաթղթերի պատճենները, բիզնես ծրագիր, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, նրանց կրթության և մասնագիտական պատրաստվածության մասին) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ներկայացնելուց հետո՝ 20-օրյա ժամկետում: