ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տեղեկատվություն միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 44-23.2.1-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման փուլին մասնակցելու թույլտվություն ստացած և հաղթող ճանաչված քաղաքացիների վերաբերյալ

Ց ՈՒ Ց Ա Կ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 44-23.2.1-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման փուլին մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացիների

 

Ալլա Հակոբի Թումանյան

Ց ՈՒ Ց Ա Կ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 44-23.2.1-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների

 

Ալլա Հակոբի Թումանյան

Ց ՈՒ Ց Ա Կ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 44-23.2.1-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցների

 

Ալլա Հակոբի Թումանյան
 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ  ԵՎ  ՌԱԴԻՈՅԻ   ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

09 ապրիլի 2020 թվական  թիվ   8-Ա
ք. Երևան

   ԱԼԼԱ  ՀԱԿՈԲԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 19-րդ  հոդվածի  3-րդ  կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետով, և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 44-23.2.1-Մ3-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հարցազրույց անցկացնող հանձնաժողովի 09.04.2020թ. եզրակացությունը և Ալլա Հակոբի Թումանյանի դիմումը` հրամայում եմ.

1.   Ալլա Հակոբի Թումանյանին 2020 թվականի ապրիլի 10-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր`44-23.2.1-Մ3-1) պաշտոնում՝ լուծելով 2018 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված թիվ  6 ժամկետային աշխատանքային պայմանագիրը:

2.   Հանձնաժողովի միջազգային կապերի, հասարակայնության հետ կապերի և զարգացման ծրագրերի բաժնի պետ (ծածկագիր` 44-23.2.1-Ղ4-1) Հասմիկ Պետրոսյանին նշանակել Ալլա Հակոբի Թումանյանի փորձաշրջանը համակարգող:

 

                                                                   Ս.Խաչատրյան

 

Ճիշտ է՝

Անձնակազմի կառավարման բաժնի պետ՝ Մ. Խաչատրյան