ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարություն Հանձնաժողովի քարտուղարության (այսուհետ` Քարտուղարություն) արխիվավարի ժամանակավոր թափուր պաշտոնի մասին (ծածկագիր` 84-23.2.4-Մ6-1)

Քարտուղարության արխիվավարը իրականացնում է Հանձնաժողովի արխիվային փաստաթղթերի համալրում, գիտատեխնիկական մշակում, հաշվառում, օգտագործում և պահպանում, մասնակցում է Հանձնաժողովի արխիվային փաստաթղթերի արխիվացման փորձագիտական հանձնաժողովի աշխատանքներին. կատարում է փորձագիտական հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները, մասնակցում է Հանձնաժողովի արխիվային հավաքածուի տեղեկատվական համակարգի կազմմանը, Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքներին:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

*  առնվազն միջնակարգ կրթություն,

*  առանց աշխատանքային ստաժի,

*  իր գորառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

 

Պաշտոնը ժամանակավոր թափուր է մինչև 2023 թվականի հունիսի  14-ը:

Աշխատավարձը` 111 115 դրամ:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

*  դիմում,

*  նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների) պատճենները` բնօրինակների հետ միասին, առկայության դեպքում՝ աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում կանրելի է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից).

*  արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,

*  անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:

 

Փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին դիմելով, կամ առձեռն ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 22.07.2021թ.:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62), կամ գրել personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին: