ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարություն Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության վերահսկողության բաժնի գլխավոր վերահսկիչ (ծածկագիր` 84-23.1.1-Մ2-3) ժամանակավոր թափուր պաշտոնի մասին

Բաժնի գլխավոր վերահսկչը իրականացնում է հեռուստառադիոընկերությունների գործունեության, տեխնիկական միջոցների վերահսկողություն, ընտրանքային դիտարկման միջոցով պարզում է հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների համապատասխանությունը օրենսդրությանը և լիցենզիայի պահանջներին. ինչպես նաև իրականացնում է վերլուծական աշխատանքներ` մշտադիտարկման արդյունքների, հաշվառման մատյանների տվյալների, տեսագրությունների և ձայնագրությունների հիման վրա.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

·       բարձրագույն կրթություն,

·       հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գրականության և արվեստի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

·       իր գորառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:

Պաշտոնը ժամանակավոր թափուր է մինչև 2021 թվականի հոկտեմբերի  22-ը:

Աշխատավարձը` 212 309 դրամ:

Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

·       դիմում,

·       նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

·       արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,

·       անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 19.05.2020թ.` ժամը    16:00 -ն:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62), կամ գրել personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին:

 

Պաշտոնի անձնագիր-գլխավոր վերահսկիչ