ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարություն Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիր` 44-23.1.1-Մ4-6) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության  ծրագրերի մոնիտորինգի բաժնի ավագ մշտադիտարկողի (ծածկագիր` 44-23.1.1-Մ4-6) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:

Մրցույթին կարող են մասնակցել Հանձնաժողովի հանրային ծառայողները, որոնք բավարարում են վերոհիշյալ պաշտոնի անձնագրի պահանջներին: Դիմորդները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

·       դիմում, որը լրացվում է տեղում,

·       անձնագրի բնօրինակը` պատճենի հետ միասին,

·       բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) բնօրինակները` պատճեների հետ միասին,

·       աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթուղթ(եր) պատճենների հետ միասին,

·       արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը` պատճենի հետ միասին,

·       մեկ լուսանկար` 3 X 4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020թ հուվարի 15-ից 23-ը ներառյալ՝ ամեն աշխատանքային օր` ժամը 10;00-ից 15:00-ը: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020թ փետրվարի 20-ին՝ ժամը 10:00-ին, Հանձնաժողովի վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Իսահակյան 28): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020թ փետրվարի 24-ին ժամը 10:00-ին Հանձնաժողովի վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Իսահակյան 28): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 150 799 դրամ է:

Թեստերում ներառված մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն, հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90,  99, 100, 102, 110, 121, 124, 196, 197

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28,  30, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

• «Հանրային ծառայության մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 15, 18, 20, 30, 35, 36, 49, 50, 52

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 14, 26, 34,35, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

•«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73839

• «Գովազդի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 5,  9, 13, 14, 15, 24, 25, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75427

• «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենք, հոդվածներ՝ 18, 19, 22

հղումը՝  https://www.e-draft.am/projects/1236/justification

• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք, հղումը՝ https://www.e-draft.am/projects/688

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան, հղումը՝ http://library.asue.am/open/5979.pd

• Ինֆորմատիկա 8-րդ դասարան, Էջ 4-21, 29-38, հղումը՝  http://online.fliphtml5.com/fumf/irey/

• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70, 71,73, 94-97, 104,106-110, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

·       «Խնդրի լուծում», հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

·       «Հաշվետվությունների մշակում», հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Դիմորդները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62):

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ-ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ-ՊԱՇՏՈՆԻ-ԱՆՁՆԱԳԻՐ-ԱՎԱԳ-ՄԱՍՆԱԳԵՏ