ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարություն Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 44-23.1.2-Մ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) հայտարարում է ներքին մրցույթ իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 44-23.1.2-Մ3-3)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության լիցենզավորման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր` 44-23.1.2-Մ3-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:

Մրցույթին կարող են մասնակցել Հանձնաժողովի հանրային ծառայողները, որոնք բավարարում են վերոհիշյալ պաշտոնի անձնագրի պահանջներին: Դիմորդները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

·       դիմում, որը լրացվում է տեղում,

·       անձնագրի բնօրինակը` պատճենի հետ միասին,

·       բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) բնօրինակները` պատճեների հետ միասին,

·       աշխատանքային գործունեությունը հաստատող փաստաթուղթ(եր) պատճենների հետ միասին,

·       արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակը` պատճենի հետ միասին,

·       մեկ լուսանկար` 3 X 4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020թ մարտի 5-ից 16-ը ներառյալ՝ ամեն աշխատանքային օր` ժամը 10:00-ից 15:00-ը: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020թ ապրիլի 9-ին, ժամը 14:00-ին, Հանձնաժողովի վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Իսահակյան 28): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020թ ապրիլ 13-ին, ժամը 10:00-ին Հանձնաժողովի վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Իսահակյան 28): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը  175 932 դրամ է:

Թեստերում ներառված մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն, հոդվածներ՝ 2, 5, 7, 25, 27, 32, 34, 66, 84, 88, 89, 90,  99, 100, 102, 110, 121, 124, 196, 197

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, հոդվածներ` 4, 10, 12, 15, 17, 21, 23-24, 28,  30, 37

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

• «Հանրային ծառայության մասին» օրենք, հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10, 13,14, 17, 18, 20, 30, 35, 36, 49, 50, 52

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648

• «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք,

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

• «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենք,  հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=73839

• «Գովազդի մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 5,  9, 13, 14, 15, 24, 25

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75427

• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք

հղումը՝ https://www.e-draft.am/projects/688

• «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք

հղում՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126306

• ՀՀ կառավարության 1997թ. նոյեմբերի 29-ի թիվ 547 որոշում

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=22749

• ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1421-Ն որոշում

հղում՝ http://www.irtek.am/views/act.aspx?aid=36395

• ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1292-Ն որոշում

հղում՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/29403/

• Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010թ. հունիսի 28-ի թիվ 23-Ն որոշում

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=59201

• Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2010թ օգոստոսի 4-ի թիվ 51-Ն որոշում

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=60288

• Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. ապրիլի 13-ի  թիվ 29-Ն որոշում

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=122371

• Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017թ. հունիսի 28-ի թիվ 28-Ն որոշում

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=114526

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Էջ 39,

հղումը՝   http://online.fliphtml5.com/fumf/egdx/

• Ինֆորմատիկա 8-րդ դասարան, Էջ 4-21, 29-38

հղումը՝  http://online.fliphtml5.com/fumf/irey/

• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 70, 71,73, 94-97, 104, 106-110, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

•       «Խնդրի լուծում»

հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

•       «Հաշվետվությունների մշակում»

հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

 

Դիմորդները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62):

 

ՊԱՇՏՈՆԻ-ԱՆՁՆԱԳԻՐ-44-23.1.2-Մ3-3