Հիմնական գործառույթները.
1. Ապահովում է Հեռարձակողների, ոչ գծային Հեռարձակողների, օպերատորների և տեսալսողական
ծրագրերի դիստրիբյուտորների գործունեության վերահսկման աշխատանքների իրականացնումը.
2. Ապահովում է է Հեռարձակողի կողմից սլոթի օգտագործման լիցենզավորման հայտին կցված լիցենզիայի
պայմանների համապատասխանության ստուգման աշխատանքները.
3. Ապահովում է Հանրային հեռարձակողներում տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային
բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերահսկողության իրականացնումը.
4. Ապահովում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների Կառավարության որոշմամբ
սահմանված ստանդարտների համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
5. Ապահովում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների տեխնիկական միջոցների
մոնիտորինգի իրականացումը.
6. Ապահովում է ցանցային օպերատորների կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին
տեղեկությունների հաշվառման և վերահսկողության իրականացումը.
7. Ապահովում է տեսալսողական հաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների
օրենսդրությանը և լիցենզիայի պահանջներին համապատասխանության պարզումը՝ ընտրանքային
դիտարկման միջոցով.
8. Ապահովում է տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների հիման
վրա հեռարձակողների գործունեության օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ
վերահսկողության իրականացումը.
9. Ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ստուգումների և
ուսումնասիրությունների իրականացումը.
10. Ապահովում է ուսումնասիրությունների և ստուգումների Հայաստանի Հանրապետության օրենսդրության
պահանջների համապատասխանության և լիցենզիայի պայմանների կատարման մասին
հաշվետվությունների պատրաստումը.
11. Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցումէ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների
գործունեության մշտադիտարկմանը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն
2) Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական
աշխատանքային ստաժ կամ գրականության և արվեստի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:
3) «Տեսալսողական մեդիայի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական
ծառայության մասին», «Գովազդի մասին», «Լիցենզավորման մասին» օրենքների և իրավական այլ
ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու
ունակություն.
4) Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5) Պաշտոնի անձնագրով սահմանված կոմպետենցիաների տիրապետում:
* Նշված ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև օրենքով
սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը.
* Աշխատավարձը՝ 322 816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:
——————————————————————————————————————
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
* դիմում՝ Հանձնաժողովի Գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների
տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումն հավաստող փաստաթղթերի՝
դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի(վերջինիս բացակայության դեպքում
անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ
միասին,
* արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային
տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար՝ 3×4 չափսի.
* անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
——————————————————————————————————————
* ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
* Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:
* Դիմումների ընդունման վերջին ժամկետն ՝ 02.10.2024թ.
*Հասցե՝ ք.Երևան, Իսահակյան 28. հեռ.010/52-94-62, էլ.փոստ` personnel@tvradio.am