Հիմնական գործառույթները.
· Ապահովում է Հեռարձակողների, ոչ գծային Հեռարձակողների, օպերատորների և տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեության վերահսկման աշխատանքների իրականացնումը.
· Ապահովում է է Հեռարձակողի կողմից սլոթի օգտագործման լիցենզավորման հայտին կցված լիցենզիայի պայմանների համապատասխանության ստուգման աշխատանքները.
· Ապահովում է Հանրային հեռարձակողներում տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերահսկողության իրականացնումը.
· Ապահովում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների Կառավարության որոշմամբ սահմանված ստանդարտների համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
· Ապահովում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների տեխնիկական միջոցների մոնիտորինգի իրականացումը.
· Ապահովում է ցանցային օպերատորների կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին տեղեկությունների հաշվառման և վերահսկողության իրականացումը.
· Ապահովում է տեսալսողական հաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների օրենսդրությանը և լիցենզիայի պահանջներին համապատասխանության պարզումը՝ ընտրանքային դիտարկման միջոցով.
· Ապահովում է տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների հիման վրա հեռարձակողների գործունեության օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
· Ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ստուգումների և ուսումնասիրությունների իրականացումը.
· Ապահովում է ուսումնասիրությունների և ստուգումների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համապատասխանության և լիցենզիայի պայմանների կատարման մասին հաշվետվությունների պատրաստումը.
· Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների գործունեության մշտադիտարկմանը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն
2) Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գրականության և արվեստի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:
3) «Տեսալսողական մեդիայի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Գովազդի մասին», «Լիցենզավորման մասին» օրենքների և իրավական այլ ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5) Պաշտոնի անձնագրով սահմանված կոմպետենցիաների տիրապետում:
· Նշված ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև օրենքով սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը.
· Աշխատավարձը՝ 322 816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:
——————————————————————————————————————
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
· դիմում՝ Հանձնաժողովի Գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումն հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի(վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
· արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
· մեկ լուսանկար՝ 3×4 չափսի.
· անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
* ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
* Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:
* Դիմումների ընդունման վերջին ժամկետն ՝ 20.09.2024թ.
*Հասցե՝ ք.Երևան, Իսահակյան 28. հեռ.010/52-94-62, էլ.փոստ`personnel@tvradio.am