Հայտարարություն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության վերահսկողության բաժնի պետի (ծածկագիր՝ 44-20.1.1-Ղ4-3) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Հայտարարություն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության վերահսկողության բաժնի պետի (ծածկագիր՝ 44-20.1.1-Ղ4-3) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Հիմնական գործառույթները.
1. Ապահովում է Հեռարձակողների, ոչ գծային Հեռարձակողների, օպերատորների և տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեության վերահսկման աշխատանքների իրականացնումը.
2. Ապահովում է է Հեռարձակողի կողմից սլոթի օգտագործման լիցենզավորման հայտին կցված լիցենզիայի պայմանների համապատասխանության ստուգման աշխատանքները.
3. Ապահովում է Հանրային հեռարձակողներում տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերահսկողության իրականացնումը.
4. Ապահովում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների Կառավարության որոշմամբ սահմանված ստանդարտների համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
5. Ապահովում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների   տեխնիկական  միջոցների մոնիտորինգի իրականացումը.
6. Ապահովում է ցանցային օպերատորների կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին տեղեկությունների հաշվառման և վերահսկողության իրականացումը.
7. Ապահովում է տեսալսողական հաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների օրենսդրությանը և լիցենզիայի պահանջներին համապատասխանության պարզումը՝ ընտրանքային դիտարկման միջոցով.
8. Ապահովում է տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների հիման վրա հեռարձակողների գործունեության օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
9. Ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ստուգումների և ուսումնասիրությունների իրականացումը.
10. Ապահովում է ուսումնասիրությունների և ստուգումների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համապատասխանության և լիցենզիայի պայմանների կատարման մասին հաշվետվությունների պատրաստումը.
11. Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցումէ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների գործունեության մշտադիտարկմանը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն
2) Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գրականության և արվեստի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:
3) «Տեսալսողական մեդիայի մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Գովազդի մասին», «Լիցենզավորման մասին» օրենքների և իրավական այլ ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
4) Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

5) Պաշտոնի անձնագրով սահմանված կոմպետենցիաների տիրապետում:

 

• Նշված ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու ժամկետը սահմանվում է  մինչև օրենքով սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը.
• Աշխատավարձը՝ 322 816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց)  ՀՀ դրամ:
——————————————————————————————————————
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• դիմում՝ Հանձնաժողովի Գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումն հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի(վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձիք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար՝ 3×4 չափսի.
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

* ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
* Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:
* Դիմումների ընդունման վերջին ժամկետն ՝  14.08.2024թ.
*Հասցե՝ ք.Երևան, Իսահակյան 28. հեռ.010/52-94-62, էլ.փոստ`personnel@tvradio.am

Դիմումի ձև

Պաշտոնի անձնագիր