Բաժնի ավագ մշտադիտարկող իրականացնում է հեռուստառադիոծրագրերի մշտադիտարկում, հեռուստառադիոընկերությունների ծրագրերի տեսագրությունների, ձայնագրությունների և լիցենզիային պայմանների, ինչպես նաև հեռուստառադիոընկերությունների կողմից տրամադրվող տեղեկատվության, հաշվառման մատյանների տվյալների և ուղղակի դիտարկումների համադրման, հեռուստառադիոհեռարձակման ընթացքում խախտումների, տեխնիկական ընդհատումների և վթարների հայտնաբերման աշխատանքներ, մասնակցում է հեռուստառադիոընկերությունների տեխնիկական միջոցների մշտադիտարկմանը. դիմում-բողոքների հիման վրա հեռուստառադիոընկերությունների գործունեության ուսումնասիրությանը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
· բարձրագույն կրթություն,
· Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գրականության և արվեստի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
· իր գորառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Պաշտոնը ժամանակավոր թափուր է մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը:
Աշխատավարձը` 150 799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինն) դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները Հանձնաժողով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
· դիմում,
· նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
· արական սեռի անձինք` նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,
· անձնագրի պատճենը` բնօրինակի հետ միասին:
Փաստաթղթերն ընդունվում էլեկըրոնային եղանակով՝ personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին դիմելով,կամ առձեռն ամեն օր` ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.05.2021 թ.:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հանձնաժողով (ք. Երևան, Իսահակյան 28, հեռ. 52-94-62), կամ գրել personnel@tvradio.am էլեկտրոնային փոստին: