ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կորյուն Առաքելյան

Համառոտ կենսագրութուն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1944 թվականի նբոյեմբերի 24-ին, Իջևանում:

 

Կրթություն
1953-1963թ.թ. – Իջևան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոց,
1963–1968թթ. – Երևանի պետական համալսարան՝ բանասիրական ֆակուլտետ,
1983–1985թթ. – Բարձրագույն կուսակցական դպրոց,
2005թ. – Ստրասբուրգ, Եվրախորհրդի դասընթացներ:

Աշխատանքային գործունեություն
1968–1970թթ. – Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոց՝ ուսուցիչ,
1970–1977թթ. – Կոմերիտմիության Իջևանի շրջկոմ՝ 1-ին քարտուղար,
1977–1983թթ. – Հայաստանի Կոմունիստական կուսակցության Իջևանի շրջկոմի կազմակերպչական բաժնի վարիչ,
1983–1987թթ. – Հայաստանի Կոմունիստական կուսակցության Իջևանի շրջկոմի 2-րդ քարտուղար,
1989–1991թթ. – «Նաիրի» թերթ՝ պատասխանատու քարտուղար,
1992-1994թթ – «Ազատ գոտի» թերթ՝ գլխավոր խմբագիր
1994-1996թթ – «21-րդ ԴԱՐ» ՍՊ ընկերություն՝ փոխտնօրեն
1996-1998թթ – ՀՀ մշակույթի նախարարություն, բաժնի վարիչ
1999-2000թթ – «Տիրաստ» հրատարակչություն՝ փոխտնօրեն
2004-2007թթ – ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր,
• Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ,
• Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ,
• Հարավկովկասյան պառլամենտական նախաձեռնության Հայաստանի պատվիրակության անդամ
2009 թվականից Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (Ազգային Ժողովի 2009 թ. դեկտեմբերի 9, ԱԺՈ-179-Ն և 2015 թ. դեկտեմբերի 9, ԱԺՈ-011-Ա որոշումներ):

Հասարակական գործունեություն
2007թ. – Հայաստանի Գրողների միության անդամ
2007թ. – ժուռնալիստների միության անդամ
2001թ. – ՀՀ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասոցիացիայի փոխնախագահ
2009 թվականից ՀՀ Հանրային խորհրդի անդամ, հանձնաժողովի նախագահ:

Պարգևներ
1986թ. – ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Աշխատանքի գերազանցության համար» մեդալ
2011թ. – ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալ
1960թ. – Պատանի ստեղծագործողների հանրապետական մրցույթի հաղթող
2011թ. – Գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ
2011թ. – «Վազգեն 1-ին» ոսկե հուշամեդալ
2011թ. – «Հակոբ Մեղապարտի անվան» հուշամեդալ
2014թ. – «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկե հուշամեդալ
2017թ. – Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ
2017թ. – ՀՀ Ազգային ժողովի Արիության համար մեդալ
2019թ. – Գրողների միության և ՀՀ պաշտպանության նախարարության մրցույթի հաղթող

Կոչումներ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի

Այլ տվյալներ
1996-2014թթ. – Բանաստեղծությունների յոթ ժողովածուների հեղինակ,
Պահեստազորի ավագ լեյտենանտ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: