
Համառոտ կենսագրութուն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1974 թվականի փետրվարի 1-ին, Երևանում:
Կրթություն
1990 – 1993թթ. – Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան` ջազային բաժին,
1993-1998թթ. – Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ ժողնվագարանների բաժին:
Աշխատանքային գործունեություն
1994-1999թթ. – Զոհված ազատամարտիկներին նվիրված «Ելին ի Բոցոյն» խորագրով համերգային հուշ
երեկոների կազմակերպիչ,
2000թ. – Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Երևանի պետական ֆիլհարմոնիա՝
տնօրեն,
2002թ. – Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն՝ «Արծվաբույն» խորագրով պիեսի
բեմադրիչ և հեղինակ,
2004թ. – թողարկել է առաջին «Հոգու հնչյուն» ձայնասկավառակը։
2004 – 2011թթ. – 4 հեղինակային մենահամերգ։
2014 – 2017 թթ. – «Միքսարտ» ՍՊԸ՝ տնօրեն,
2017թ. – Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (ՀՀ նախագահի հրամանագիր՝
2017 թվականի հունիսի 8, ՆՀ-481-Ա):
Այլ տվյալներ`
1990-1994թթ. Մասնակցություն Արցախյան պատերազմին` «Ազգային լեգեոն» ջոկատ, «Արծիվ 4-րդ»
գումարտակ, «5-րդ բրիգադի» զորամիավորումներ:
2001թ. – «Սայաթ-Նովա» երգի համահայկական մրցանակաբաշխության ժողովրդա-գուսանական
անվանակարգի գլխավոր մրցանակ,
«Մայրական երախտագիտություն», ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալներ,
2011թ. – ՀՀ վաստակավոր արտիստի պետական կոչում,
Ավելի քան 80 երգի հեղինակ է, որոնց մեծ մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 որդի: