ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Արմեն Մկրտչյան

Համառոտ կենսագրութուն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 3-ին, Երևանում:

 

Կրթություն
1988-1993թթ. – Երևանի պետական համալսարան՝ պատմության ֆակուլտետ,
1997-2000թթ. – Երևանի պետական համալսարան՝ իրավագիտության ֆակուլտետ:

 

Աշխատանքային գործունեություն
1996թ. – Երևանի պետական համալսարան՝ արտասահմանյան ասպիրանտների, ստաժորների և ուսանողների
բաժին՝ ավագ տեսուչ,
1998թ. – Երևանի պետական համալսարանի միջազգային կապերի բաժին` բաժնի վարիչի տեղակալ,
2000թ. – Երևանի քաղաքապետարան` քաղաքապետի խորհրդական,
2001թ. – Երևանի քաղաքապետարան` քաղաքապետարանի քարտուղար,
2009-2015թթ. – Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ (Ազգային Ժողովի որոշում`
2009 թվականի դեկտեմբերի 9, ԱԺՈ-181-Ն),
2015թ. – Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (Ազգային Ժողովի որոշում` 2015 թվականի
դեկտեմբերի 9, ԱԺՈ-009-Ա):

 

Այլ տվյալներ
1989թ. – կամավոր մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների` Արարատի, Իջևանի,
Նոյեմբերյանի պաշտպանությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի և Հադրութի շրջանների
ազատագրմանը,
1990թ. – անդամագրվել է Հայաստանի Պառլամենտի պաշտպանության խորհրդի Երկրապահ զորամիավորմանը,
1999թ. – Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց՝ «Պետական ծառայության հիմնահարցեր»
դասընթաց,
2000թ. – Բաց հասարակության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի «Հակամարտություն,
հակամարտությունների լուծում և տրանզիտոլոգիա» քաղաքագետների ամառային դպրոցի դասընթաց:
2012թ. – Արևելյան Եվրոպայի և միջին Ասիայի հեռուստառադիո ոլորտը կարգավորող և ղեկավարող
կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների վերապատրաստման դասընթացների հավաստագիր (ՉԺՀ Պեկին),
2001-2007թթ. – Հասարակական, քաղաքական, իրավապաշտպան գործունեություն,
«Օրենքի գերակայություն» հասարակական կազմակերպության հիմնադիր,
ՀՀ Նախագահի հրամանագիր՝ «Մարտական ծառայության» մեդալ,
ԼՂՀ կառավարության պատվոգիր,
ՀՀ պաշտպանության նախարարություն՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալ,
ԵԿՄ վարչության նախագահի հրաման՝ «ԵԿՄ 20 տարի» մեդալ:

 

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: