ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ

  1. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման համար մրցույթին կարող են մասնակցել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:
  2. Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համալրման համար մրցույթին մասնակցելու համար
    ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝ 1) դիմում համաձայն N 1 ձևի.
    2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն.
    3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
    4) ինքնակենսագրություն համաձայն N 2 ձևի. 5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր, գիտական,
    ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում).
    6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները, հանրային
    հեռարձակողի զարգացման հայեցակարգը (մինչև 5 էջ) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար. 7) 2 լուսանկար 3×4 չափի. 8) հայտարարություն համաձայն N 3 ձևի:
  3. Դիմումը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ՀՀ, ք.
    Երևան, Իսահակյան 28
    հասցեով: Փաստաթղթերը ներկայացվում են 5 (հինգ) օրինակից:
  4. Դիմումներն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ, յուրաքանչյուր
    աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ն:
  5. Մրցույթի արդյունքներով հաղթողներին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին:
  6. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 52-94-32 հեռախոսահամարով կամ գրել secretariate@tvradio.am էլ. փոստի հասցեով:
Ձև-1Download
Ձև-2Download
Ձև-3Download

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հայտարարվել է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.2-րդ հոդվածի 1-ին մասի, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի «Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 29-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 26-ի թիվ 72-Ա որոշումը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության 

լիցենզավորման մրցույթի մասին

  1. Լիցենզավորման  ենթակա  գործունեության  տեսակը` մասնավոր  մուլտիպլեքսորի գործունեություն:
  2. Մրցույթի մասնակցին ներկայացվող պարտադիր պահանջները` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.1-րդ հոդվածի համաձայն մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից: 
  3. Անհրաժեշտ փաստաթղթեր՝

 1)  ապացույցներ հեռարձակման թվային ցանցը ստեղծելու և շահագործելու  համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների վերաբերյալ,

 2)   ֆինանսական կարողությունները հիմնավորող փաստաթղթեր,

 3) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ ցանցի գործարկման ժամանակացույցը:

 4. Դիմումներն ընդունվում են 2019 թվականի հունիսի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ն: Դիմումները և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի  հանձնաժողով՝ ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28 հասցեով:   

   5. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (010) 52 94 06    հեռախոսահամարով կամ գրել licensing@tvradio.am էլ. փոստի հասցեով:   

      6.   Դիմումի ձևը`

int. hayt – CopyՎերբեռնել

Սեմինար՝ իրազեկվածության բարձրացման համար

Այսօր՝ ապրիլի 5-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում անցկացրել է սեմինար «Հրդեհային անվտանգության պահանջների կատարումն ու հրդեհների կանխարգելման միջոցառումների իրականացումը» թեմայով, որին մասնակցել են Հանձնաժողովի աշխատակիցները: Սեմինարն անցկացրել է ԱԻՆ-ի Փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Մանվել Ավետիսյանը և ԱԻՆ-ն ավագ հրշեջ հրահանգիչ, փրկարար ծառայության ավագ սերժանտ Անուշ Գևորգյանը: Միջոցառման նպատակն էր բարձրացնել արտակարգ իրավիճակներում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աշխատակիցների պատրաստվածությունն ու աղետների ռիսկերի վերաբերյալ իրազեկվածությունը:

Քննարկվել են համագործակցության տարբերակներ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է U.S. Agency for Global Media (<<Գլոբալ մեդիա>>) կազմակերպության տարածքային տնօրեն Ադամ Քարթներին և Ամերիկայի ձայն գործակալության հայկական ծառայության ղեկավար Ինեսա Մխիթարյանին:

Քննարկվել են կողմերի միջև համագործակցության տարբերակները:

Ադամ Քարթները նշել է, որ Հայաստան են ժամանել հայկական մեդիա դաշտին ավելի լավ ծանոթանալու համար: Նա նշել է, որ երկրում իրականացվող արմատական փոփոխությունները հիմքեր են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար:

Տիգրան Հակոբյանը ողջունելով <<Գլոբալ մեդիա>> ընկերության համագործակցության պատրաստակամությունը, նշել է, որ այն խնդիրները, որոնք կանգնած են այսօր Հայաստանի վերգետնյա հեռարձակողների առջև, և որոնց լուծման համար արդյունավետ կլիներ ծանոթանալ ԱՄՆ կարգավորող մարմնի գործունեությանը և օրենսդրական կարգավորմանը:

Կողմերը որոշել են մշակել համատեղ սեմինարների, դասընթացների կազմակերպման ծրագիր, որոնց կմասնակցեն ամերիկյան մասնագետներ:

Արա Շիրինյանը ընտրվեց Հանհրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

Այսօր՝ ապրիլի 1-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը ամփոփեց ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 23 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 9-ը մասնակցի:

Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ-գաղտնի քվեարկությամբ, ընտրեցին Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին:

Հանձնաժողվը ղեկավարվելով <<Հեռուստատեսության և ռադիոյի մասին>> ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 21-րդ մասի 2-րդ կետով և 22-րդ մասով որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Արա Շիրինյանին, իսկ Որոշումը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը:

Ազգային Ժողովի ընտրություններն ու նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա հեռարձակողների գործունեությունը

Հարգելի գործընկերներ, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կազմակերպում է «Ազգային Ժողովի ընտրություններն ու նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա հեռարձակողների գործունեությունը» սեմինարը, որը բաղկացած կլինի երկու մասից`

1. Կքննարկենք ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստա եւ ռադիոընկերությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը, նախընտրական քարոզչությունը կարգավորող օրենսդրության պահանջները:

2. Ազգային Ժողովրդավարական ինստիտուտի (NDI) Հայաստանի ծրագրերի տնօրեն տիկին Ս. Սմութը եւ փորձագետ պարոն Ջ. Դ. Ֆոքսը կներկայացնեն նախընտրական բանավեճերի կազմակերպելու եւ վարելու, քաղաքական ուժերի հետ հաղորդակցության միջազգային առաջատար փորձը:

Հրավիրում ենք քարոզարշավին մասնակցող բոլոր հեռուստա և ռադիոընկերությունների ներկայացուցիչներին մասնակցել քննարկմանը:

Այն կայանալու է ս.թ. նոյեմբերի 23-ին (ուրբաթ), ժ.12.00-ին, ՀՌՀ նիստերի դահլիճում: Հասցե` Իսահակյան 28, 1-ն հարկ: