Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

Պաշտոնական կայք

Նորություններ

Հանդիպում ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջև
Մայիսի 19-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ  հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջև:
Բակո Սահակյանը և Գագիկ Բունիաթյանը քննարկել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր
ԼՂՀ-ի Նախագահ` Բակո Սահակյանը, մայիսի 6-ին ընդունել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին:
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 55.2-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 29-ի թիվ 35-Ա որոշումը՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հայտարարում է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթ:
ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի առթիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծման 15-ամյակի առթիվ։
ՀՌԱՀ-ի 15-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառում
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում (ՀՌԱՀ) տեղի ունեցավ ՀՌԱՀ-ի 15-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումը: 
ՀՌԱՀԸ և ԵԱՀԿ-ն քննարկեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության մշտադիտարկման արդյունքները
Քննարկվել են 2015թ. դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ընթացքում, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից ցուցադրված քարոզարշավների մշտադիտարկման արդյունքները:
Հանդիպում ԱՊՀ երկրների դիտորդական առաքելություն իրականացնող շտաբի պետ` Օլեգ Կուլեբայի հետ:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում  հանդիպում է եղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային Հանձնաժողովի  և  ԱՊՀ երկրների դիտորդական առաքելություն իրականացնող շտաբի պետ` Օլեգ Կուլեբայի հետ:
2015թ. հունիսի29-ին և 30-ին «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» միջազգային մեդիա համաժողովի ֆոտոշարքը
«Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԴԻԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախաձեռնությամբ և աջակցությամբ այսօր` հունիսի29-ին, տեղի ունեցավ  Լոնդոնի հաղորդակցությունների միջազգային ինստիտուտի ու Հայաստանի մալուխային հեռուստահեռարձակողների ասոցիացիայի կողմից կազմակերպված միջազգային մեդիա համաժողովը` «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» թեմայով: Համաժողովին հրավիրվել են ինչպես արտասահմանյան երկրներում գործող հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերությունների, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի կարգավորող մարմինների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, հեռուստատեսային և ռադիո ընկերությունների, կաբելային հեռարձակում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ:
Երևանում  2015 թվականի հունիսի 29-ին և 30-ին անցկացվելու է միջազգային մեդիա-ֆորում՝ «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով»:Ֆորումի հիմնական թեման է «Թվային հաղորդկացման և ինտերնետի նորարար ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա»: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակությունը մասնակցել է Շվեյցարիայի Բեռն քաղաքում անցկացվող  հեռուստառադիոհեռարձակման ոլորտը կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 41-րդ նստաշրջանին: 
ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի 2-րդ զեկույցի քննարկում
ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ներկայացուցիչը մասնակցել է  հ ունվարի 22- ին  Ժնևում  ՄԱԿ - ի  Մարդու  իրավունքների  խորհրդի  Համընդհանուր  պարբերական  դիտարկման  աշխատանքային  խմբի 21- րդ  նստաշրջանի ն:
«КУЛЬТУРА» հեռուստածրագրի  եթերային հեռարձակում իրականացնելու համար հատկացված 23–րդ կապուղին փոխարինվել է  21-րդ կապուղով: Սույն թվականի նոյեմբերի 14-ին Սոֆիա քաղաքում տեղի է ունեցել հանդիպում ՀՌԱՀ-ի և Բուլղարիայի կարգավորող մարմնի` Էլեկտրոնային մեդիայի խորհրդի (CEM) ներկայացուցիչների միջև:
  • ԵՐԿ
  • ԵՐԵ
  • ՉՈՐ
  • ՀԻՆ
  • ՈւՐԲ
  • ՇԱԲ
  • ԿԻՐ

Կոնտակտներ