ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌԱՀ-ի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն ս/թ մայիսի 7-ին և 8-ին:

Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատվիրակությունը ս/թ մայիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի հետ: Հանդիմպան ընթացքում կամփոփվեն 2007 թվականին կնքված հուշագրի կետերի կատարման ընթացքը և հետագա համագործակցության հեռանկարները և ծրագրերը: Տասը տարիների ընթացքում երկու կառույցներն իրականացրել են բազմաթիվ համատեղ ծրագրեր, նախագծեր, որոնք ամրապնդել են փոխգործակցությունը երկու հանրապետությունների կարգավորող մարմինների միջև և նպաստել են ոլորտի զարգացման արդյունավետ գործընթացի իրագործմանը: