ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«ՌԱԴԻՈ ՎԱՆ» ընկերությունը ենթարկվել է վարչական տույժի

Այսօր՝ հունիսի 3-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում չորս հարց՝ «ՔՐՈՍՍ ՀԻԹԵՔ», «ԱՐԱՆԵԱ» և «ԱՐԹՈՏԵՔՍ» ՍՊ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների և «ՌԱԴԻՈ ՎԱՆ» ՍՊ ընկերության նկատմամբ  վարչական տույժ կիրառելու մասին» հարցի վերաբերյալ:

Քննարկելով օրակարգային հարցերը, հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել երեք դիմումների պահանջները, իսկ «ՌԱԴԻՈ ՎԱՆ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: