ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հրապարակվել են լսողական ծրագրի հաճախականության մարզային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը

Այսօր՝ հունիսի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տարածքներում սփռման մրցույթների մասնակիցների հայտերի հրապարակման մասին հարցերը։

Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթներին մասնակցելու հայտ են ներկայացրել` «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունները։

Նիստի ընթացքում հրապարակվել են հայտերը և ընկերությունները ներկայացրել են իրենց հետագա գործունեության մասին ծրագրերը:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո վարկանիշային գնահատման միջոցով կհայտարարի հաղթող ընկերության անունը: