WordPress database error: [Can't create/write to file '/tmp/#sql-temptable-15128e-beb21-6447.MAI' (Errcode: 28 "No space left on device")]
SHOW FULL COLUMNS FROM `wp_options`

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդամակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին – ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդամակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին

Դեռևս 2020 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմել էր Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին (The Mediterranean Regulatory Authorities Network- MNRA) անդամակցելու նպատակով և սկսել անդամակցության գործընթացները։

2021 թվականի հոկտեմբեր ամսին կայացել էր Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի հերթական նիստը, որին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցում էր նաև Հանձնաժողովը։ Նիստից հետո Հայաստանի անդամակցության հարցով տեղի է ունեցել քվեարկություն և ձայների գերակշիռ մեծամասնությամբ Հայաստանը ընտրվել է հարթակի լիիրավ անդամ։  

Նշենք, որ Հարթակը ստեղծվել է 1997 թվականին Ֆրանսիայի և Կատալունիայի (Բարսելոնա) առաջարկով, նպատակ ունենալով ամրապնդելու Միջերկրածովյան երկրների միջև պատմական և մշակութային կապերը, հնարավորություն ստեղծելու տարածաշրջանի անկախ կարգավորող մարմիններին տեսալսողական մեդիայի կարգավորմանը վերաբերող թեմաների ուսումնասիրության և փորձի փոխանակման համար:

Հարթակին անդամակցում է 26 երկիր, իսկ նոյեմբերի 5-ից նաև Հայաստանը։