ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր է սահմանվել 2021 թվականի հունվարի 14-ը՝ մարզային սփռման մրցույթների համար, իսկ 2021 թվականի հունվարի 15-ը՝ հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների համար:

Վերսկսվելիք նիստում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակիցների ընտրությունը: