Երևանում անցկացվելու է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի  23-րդ տարեկան համաժողովը

Հոկտեմբերի 7-10-ը Երևանում անցկացվելու է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի (Mediterranean Network of Regulatory Authorities MNRA)  23-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցելու են հարթակին անդամակցող 23 պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Մարոկկոյից, Կոսովոյից, Սերբիայից, Պորտուգալիայից, Մոնտենեգրոյից, Մակեդոնիայից և  այլն։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին անդամակցում է 2021-ից, իսկ 2023-ին՝ ընտրվել է հարթակի փոխնախագահող երկիր։

Համաժողովի ընթացքում քննարկվելու են կարգավորող մարմինների աշխատանքներում արհեստական բանականության գործիքակազմի օգտագործման հնարավորությունները, թվային հարթակների կառավարման սկզբունքները և դրանց կիրառումը,  թվային ռադիոյի ներկան և ապագան, ինչպես նաև մեդիագրագիտության հետ կապված խնդիրներ:

Հրավիրում ենք Ձեզ հոկտեմբերի 8-ին և 9-ին լուսաբանելու համաժողովի աշխատանքները։

Վայրը՝ Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես Երևան հյուրանոց։

Հասցե՝ Երևան, Կենտրոն, Իտալիայի փող., շենք 1։