Հանրությանը տեսալսողական ծառայություններ մատուցող ընկերությունների իրական անկախության, ինքնաբավ խմբագրական քաղաքականության ու պատասխանատու դիրքավորումից խոսելիս միշտ հանգում ենք այն հարցին, թե որտեղից գտնել բավարար գումար։
Իհարկե, միայն փողը (ներդրումները, գովազդային եկամուտները, դրամաշնորհները և այլն) բավարար չեն խոսելու համար անկախ ու որակյալ մեդիայի մասին, բայց դա այն նախապայմանն է, որը թույլ է տալիս տեսալսողական մեդիա ծառայություններ մատուցողներին կամ այդ մատուցումը հասանելի դարձնողներին հաշվարկել իրենց ռեսուրսներն ու չապավինել ստվերային, «մութ» ֆինանսական աղբյուրներին՝ դրանից բխող ազդեցությամբ բովանդակության վրա։
Կամ էլ ընդհակառակը՝ անընդհատ ուշանալով, իմիջիայլոց ու առանց հեռանկարային զարգացման մարտավարության շարունակել գործունեությունը՝ հուսալով, որ ինքնաբերաբար մի բան կստացվի։
Հասույթի մասին հայտարարագրերը, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով են ներկայացնում այդ մարմնի կարգավորման ներքո գործող ընկերությունները, վկայում են, թե ինչպիսի լուրջ ճգնաժամ է ֆինանսական տեսակետից հատկապես մարզային հեռուստաընկերություններում։
Վերգետնյա հեռարձակում, ռադիո սփռում ունեցող, լիցենզավորված ու հեղինակազորված ընկերությունների, այդ թվում նաև ցանցային օպերատորների ու ինտերնետ կապի ծառայություններ մատուցող ընկերությունների հասույթը 2023–ին կազմել է մոտ 57 մլրդ դրամ։ (Տվյալներում արտացոլված չէ Հանրային հեռարձակողների հասույթը, որը բացի պետական բյուջեով հաստատված տարեկան 8 մլրդ դրամից նաև ներառում է գովազդային և այլ ոչ բյուջետային մուտքեր)։
Հոդվածն ամբողջությամբ` www.media.am կայքում։