Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում հունիսի 18-19-ը տեղի է ունեցել թվային պլատֆորմների կառավարման միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը։
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ապատեղեկատվությունը, ատելության խոսքը և դրանց տարածման հակազդեցության գորրծիքակազմերի ներդրումն ու զարգացումը: Քննարկված բոլոր թեմաներում հիմնական հարցը վերաբերել է ատելության խոսքի խորացող խնդրին, որի առաջացման պատճառը, չկարգավորվող համացանցն է, դրա միջոցով տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարի անհնարինությունը։
Ելույթներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՈ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Հեռարձակողների կարգավորող եվրոպական պլատֆորմի (EPRA), Խորվաթիայի կարգավորող մարմնի նախագահը, Խորվաթիայի Մշակույթի և մեդիայի նախարարը, Դուբրովնիկ քաղաքի քաղաքապետը և այլոք։