ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովը դարձել է Հեռահաղորգակցությունների միջազգային ինստիտուտի լիիրավ անդամ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որ երկար տարիներ  կազմում էր Հեռահաղորգակցությունների միջազգային ինստիտուտի (IIC) Փոքր ազգերի կարգավորողների ֆորումի (SNRF) մասը, կառույցի հրավերով սթ մայսի 2-ից դարձել է հարթակի լիիրավ անդամ։

Հեռահաղորգակցությունների միջազգային ինստիտուտը (IIC), որ ստեղծվել է 1969 թվականին և մինչ այսօր հանդիսանում է հարթակ շուկայում գործող համաշխարհայաին կարագավորող մարմինների, հեռահաղորդակցական խոշոր ընկերությունների համար, տեղեկացնում և դրանով իսկ ձևավորում է թվային էկոհամակարգի գլոբալ քաղաքականության օրակարգը:

IIC անդամների կարծիքով տեխնոլոգիական նորարարության ազդեցությունը հասարակության վրա անհրաժեշտ է գնահատել և բաց քննարկել, առավելագույնի հասցնելով հանրային շահը և խթանելով նորարարությունն ու ներդրումները: