Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը <Տեսալսողական մեդիայի մասին> օրենքի համաձայն Ազգային ժողով է ներկայացրել Հանձնաժողովի 2022 թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը:
Տարեկան հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի, լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորությունների և այլնի մասին:
Ներկայացվել են Հանձնաժողովի գործունեության անկախությանը, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, Հանձնաժողովի լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ տեղեկություններ և վիճակագրական տվյալներ:
Հանձնաժողովի 2022 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում