ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կատարվել է փոփոխություն Հանձնաժողովի կանոնադրությունում

Այսօր, փետրվարի 27-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հանձնաժողովի 2021 թվականի փետրվարի 19-ի «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 32-Լ որոշման  մեջ  լրացումներ կատարելու մասին» և «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշվեց, որ ՀՌՀ կանոնադրությունում կատարվել է լրացում, որի համար հիմք է ընդունվել 23․12․2022 թ․ «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը։

 Համաձայն փոփոխության՝ ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչությունն այսուհետ ապահովելու է Հանձնաժողովի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և Հանձնաժողովի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը։

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովն հաստատել է «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։