ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հրապարակվել են Տավուշի մարզի լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակիցների հայտերը

Այսօր, փետրվարի 17-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման վերաբերյալ հարցը։

Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման սփռման մրցույթի ՀՀ Տավուշի մարզի տարածքում մասնակցության համար հայտեր էին ներկայացրել «ԷՖ-ԷՄ»,  «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» և «ՄԵԴԻԱ ՄԱՐՍԵՏ» ՍՊ ընկերությունները։

Օրակարգի հաստատումից հետո նշված ընկերությունների ներկայացուցիչները հրապարակեցին հայտերը և ներկայացրեցին ծրագրերը:

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հայտերն ուսումնասիրելու համար ունենալու է մինչև 60 օր, որից հետո կհայտարարվի հաղթող ընկերության անունը և կտրամադրվի լիցենզիա:

Հայտերի հրապարակում՝ տեսանյութ։