ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սահմանվել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթի հայտերի հրապարակման օրը

Այսօր, փետրվարի 14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ հարցը։

Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշել է հրապարակել մրցույթի մասնակիցների ցանկը և մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր սահմանել 2023 թվականի փետրվարի 17-ը (ժամը՝ 12։00):

Տեղեկացնենք, որ հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակիցներին տրվում է 30 րոպե: