ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում գումարվել է նիստ

Այսօր, հունվարի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԼԱՎ ՌԱԴԻՈ» և «ՄԵԴԻԱ ՄԱՐՍԵՏ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի վերաբերյալ դիմումները։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը բավարարել է հայտերը և հեղինակազորել երկու ընկերություններին՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կարգավիճակ: