ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վերաձևակերպվել է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ընկերության լիցենզիան

Այսօր, հունվարի 12-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ»ՍՊ ընկերության ԿՀ N 286 լիցենզիայի վերաձևակերպման հայտի վերաբերյալ հարցը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի դրույթներով՝ Հանձնաժողովը բավարարել է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել ԿՀ N 286 լիցենզիան: