ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր սահմանելու մասին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն հրապարակվում է 2022 թվականի օգոստոսի 10-ին հայտարարված hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների ցանկը:

Մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 10-ը (ժամը՝ 12։00-ին): Հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե: