ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ նիստի վերսկսման օր սահմանելու մասին

2022 թվականի մայիսի 20-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթների նիստի վերսկսման օր է սահմանվել 2022 թվականի սեպտեմբերի 13-ը (ժամը 12։00-ին):

Վերսկսվելիք նիստում փակ վարկանիշային քվեարկությամբ կկատարվի յուրաքանչյուր մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը: