ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սահմանվել է լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթների հայտերի հրապարակման օրը

Այսօր՝ հունիսի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տարածքում սփռման մրցույթների մասնակիցների ցանկերը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ հարցերը:

Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշել է հայտարարված մրցույթների մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր սահմանել 2022 թվականի հունիսի 21-ը:

Տեղեկացնենք, որ հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակիցներին տրվում է 30 րոպե: