ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն հրապարակվում է 2022 թվականի ապրիլի 21-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը:

Մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր է սահմանվել 2022 թվականի հունիսի 21-ը (ժամը՝ 12։00-ին): Հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե: