ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տիգրան Հակոբյանն հանդիպել է ՄԹ դեսպանի հետ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր՝ մայիսի 10-ին, ընդունել է Երևանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

Հանդիպման ընթացքում Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի գործառույթները, կարևորելով կարգավորող մարմնի դերը հեռարձակողների եթերում ապատեղեկատվության, ատելության խոսքի նվազեցման գործում, Հանձնաժողովի նկատմամբ վստահության ձևավորման հանգամանքը, կարևորելով մեդիաօրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը:  ՀՌՀ նախագահը պատասխանել է  դեսպան Ջոն Գալագերին հետաքրքրող հարցերին:

Պարոն Ջոն Գալագերին պատրաստակամություն է հայտնել առաջիկայում փորձի փոխանակման, հատկապես օրենսդրական փոփոխությունների մշակման գործում բրիտանական կողմի աջակցության գործում:

Հանդիպմանը ներկա էր Հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը: