Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր՝ մայիսի 10-ին, ընդունել է Երևանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։
Հանդիպման ընթացքում Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի գործառույթները, կարևորելով կարգավորող մարմնի դերը հեռարձակողների եթերում ապատեղեկատվության, ատելության խոսքի նվազեցման գործում, Հանձնաժողովի նկատմամբ վստահության ձևավորման հանգամանքը, կարևորելով մեդիաօրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը: ՀՌՀ նախագահը պատասխանել է դեսպան Ջոն Գալագերին հետաքրքրող հարցերին:
Պարոն Ջոն Գալագերին պատրաստակամություն է հայտնել առաջիկայում փորձի փոխանակման, հատկապես օրենսդրական փոփոխությունների մշակման գործում բրիտանական կողմի աջակցության գործում:
Հանդիպմանը ներկա էր Հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը: