ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի տարածքում սփռման մրցույթները հայտարարվել են չկայացած

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ դեկտեմբերի 30-ին, գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էին լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի տարածքներում սփռման մրցույթները չկայացած հայտարարելու, «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ և «ԹԻՄ» ՍՊ ընկերությունների ոչ գծային տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու հայտերի և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը:

 Նիստի օրակարգի հաստատումից հետո նշվեց, որ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի տարածքում սփռման մրցույթները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 200-Ա և 201-Ա որոշումներով հայտարարվել են չկայացած` հայտերի ընդունման համար սահմանված՝ ժամանակահատվածում հայտեր չներկայացվելու հիմքով:

Հանձնաժողովը հաստատել է «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը, իսկ «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ և «ԹԻՄ» ՍՊ ընկերություններին տվել ոչ գծային տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն:

Անդրադառնալով «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերին նշվեց, որ Հանձնաժողով մուտքագրված «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության դիմումում նշված է հեղինակազորված «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ոչ սեփական տեսալսողական հաղորդումներն առանց դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի հեռարձակելու փաստի վերաբերյալ։    

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և հիմք ընդունելով Ընկերության դիմումը Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։

Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված և ներկայացրած ապացույցների ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ Հեռարձակողի կողմից Ընկերության դիմումում նշված տեսալսողական հաղորդումները և ֆիլմերը հեռարձակվել են իրավատիրոջ հետ կնքված պայմանագրի հիման վրա և Հեռարձակողի կողմից պահպանվել է Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասվ սահմանված դրույթի պահանջը։

Այսպիսով, վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշել է կարճել «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ»ՍՊ  ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։