ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Ասյօր՝ դեկտեմբերի 13-ին, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր պարբերաբար իրականացվելիք միջոցառումների մասին։

Համաձայնագիրը լայն համագործակցության հնարավորություն է ստեղծում երկու կառույցների միջև, մասնավորապես՝ ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակում, հեռուստատեսության և ռադիոյի բնագավառի զարգացման խթանման նպատակով կազմակերպվող համաժողովներին, սեմինարներին (այդ թվում՝ միջազգային) և այլ միջոցառումներին մասնակցություն, բնագավառը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ մեկնաբանությունների տրամադրում, հեռուստառադիոհաղորդումների պատրաստման տեխնիկական չափանիշների, ինչպես նաև տեխնիկական միջոցների գործող ստանդարտներին և տրված հավաստագրին համապատասխանության հսկման աշխատանքներին օժանդակության ցուցաբերում։