ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն հրապարակվում է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը:

Մրցույթի մասնակցի հայտի և կից փաստաթղթերի հրապարակման օր է սահմանվել 2021 թվականի նոյեմբերի 16-ը: Հայտի և կից փաստաթղթերի բովանդակությունը ներկայացնելու համար մասնակցին տրվում է 30 րոպե: