Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների երկու թափուր տեղերի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝
Հակոբ Հակոբյան (Հակոբ Մովսես) նախկինում` ՀՀ մշակույթի նախարար, թարգմանիչ, բանաստեղծ (մրցութային հանձնաժողովի նախագահ):
Արտյոմ Երկանյան՝ հեռուստամեկնաբան, հաղորդավար, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի անդամ,
Նիկոլայ Կոստանդյան՝ «Կոմիտասի թանգարան֊ինստիտուտ» ՊՈԱԿ֊ի տնօրեն,արվեստագիտության թեկնածու,
Աշոտ Համբարձումյան՝ Հայաստանի ազգային ռադիոյի և կինոկենտրոնի դիզայներ, Երևանի տոնահանդիսությունների և Մոսկվայի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նկարիչ,
Քրիստինե Գյոնջյան՝ Հայաստանի (ցանցային) օպերատորների միության նախագահ:
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղերի համար հայտ էին ներկայացրել տասնմեկ հոգի՝
Մրցութային հանձնաժողովը հաղթողներին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում Վանիկ Խեչոյանը ստացել է 1(մեկ), Վասակ Դարբինյանը 3(երեք), Վարուժան Օլքինյանը 4(չորս), Հովհաննես Երանյանը 1(մեկ) և Գագիկ Գինոսյանը 1(մեկ) կողմ ձայն:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակիցների՝ Վասակ Դարբինյանի և Վարուժան Օլքինյանի մասին որոշումները կներկայացվեն ՀՀ վարչապետի հաստատմանը: